Սաուդյան Արաբիայում մի կին պատահաբար հայտնաբերել է, որ ամուսնու բջջային հեռախոսում իր հեռախոսահամարի անվան դիմաց գրված է «Գուանտանամո»: Նա անհապաղ ապահարզան է պահանջել ամուսնուց, չնայած լրացել էր իրենց ամուսնության 17 տարին: Ընտանեկան կյանքի համեմատումը տխրահռչակ բանտի հետ, որտեղ կտտանքների էին ենթարկել տեռորիստներին, կնոջը հունից հանել է: Սակայն նա կարող է նաեւ փոխել միտքը, եթե վիրավորանքի դիմաց «զգալի» փոխհատուցում ստանա: