Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ԲԱԽՏՆ ԷԼ Է ԲԵՐՈՒՄ

Հոկտեմբեր 21,2009 00:00

Հունգարիայի հյուսիսում գտնվող Բուդաորշ քաղաքի ոստիկանության բաժանմունքի ողջ անձնակազմը՝ 15 հոգի, աշխատանքից ազատվել է: Նրանք միասին շահել են վիճակախաղի ջեքփոթը: Շահումը անգլիական ֆունտ ստեռլինգով կազմում է ավելի քան 10 միլիոն: Սա իր չափով 6-րդ ջեքփոթն է՝ Հունգարիայում անցկացվող վիճակահանության պատմության մեջ:

Այժմ երկրի ոստիկանական ղեկավարությունը ռեզերվային ուժեր է ուղարկում Բուդաորշ՝ կարգուկանոն հաստատելու, մինչեւ կգտնվեն տեղաբնակ կամավորներ՝ ծառայելու 27 հազար բնակչություն ունեցող քաղաքի ոստիկանական բաժանմունքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել