Լրահոս
Օրվա լրահոսը

«ՆՍՏԱԾ» ԴԻԱԿԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ

Հոկտեմբեր 21,2009 00:00

Մուստաֆա Մահմուդ Զաեդի դիակը 7 օր «նստած» է եղել լոսանջելեսյան բնակելի տան պատշգամբներից մեկում: Հարեւանները կարծել են, թե հանգուցյալը տիկնիկ է, որով սովորաբար բոլոր սրբերի օրվա նախօրեին մարդիկ ձեւավորում են բնակարանները: Մեկ շաբաթ անց Զաեդի դիմացի հարեւանը դիմել է ոստիկանություն. «Մեկ շաբաթ դիակը փտել է բնակելի համալիրի բոլոր բնակիչների աչքի առաջ, եւ ոչ ոք չի ահազանգել, դա տարօրինակ է»: Ոստիկանները հանգուցյալի աչքի մեջ հայտնաբերել են հրազենային վնասվածք: Նրանք ենթադրում են, որ գործ ունեն ինքնասպանության հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել