Հոկտեմբերի 19-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 20-ին 23-ամյա Գոռ Ա.-ի վարած «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Սայաթ-Նովայի եւ Չարենցի փողոցների խաչմերուկում բախվել է Բուլղարիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան՝ 54-ամյա Տոդոր Ստայկովի վարած «Նիսան Իքսթրիլա» մակնիշի ավտոմեքենային: «Ֆոլքսվագեն Գոլֆի» ուղեւոր՝ 24-ամյա Արմեն Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 2 բուժմիավորում: