Լրահոս
Օրվա լրահոսը

Ապօրինի կալանավորման զոհ է դարձել

Հոկտեմբեր 21,2009 00:00

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ, լսվեց Դավիթ Եղինյանի հայցը՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության, այս գործով իբրեւ երրորդ անձ ներգրավված ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության եւ ՀՀ գլխավոր դատախազության: Դավիթ Եղինյանի նկատմամբ 2004թ. մայիսի 19-ին Երեւանի կայազորի զինվորական դատախազությունը հարուցել է քրեական գործ՝ ՊՆ թիվ 15668 զորամասի երրորդ պահպանման դասակի հրամանատար, շարքային Դավիթ Եղինյանի կողմից զորամասն ինքնագլուխ թողնելու փաստի առթիվ: Նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում եւ 2007թ. նոյեմբերի 23-ին Դ. Եղինյանին ձերբակալում են ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում: 2008թ. ապրիլի 22-ին Դավիթին տեղափոխում են ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ: Զորամասը ինքնակամ լքելու համար Դ. Եղինյանին Հյուսիսային քրեական դատարանը դատապարտում է 1 տարի ազատազրկման, ինչը բողոքարկվում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան: Դ. Եղինյանը, մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, կալանքի տակ է մնացել 456 օր: Մինչդեռ դատավճռով նախատեսված պատժից նա ավելի է կրել 90 օր:

Մանրամասները՝ վաղվա համարում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել