ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցները նախորդ օրը բերման են ենթարկել 3 երիտասարդի: Նրանք հայտնել են, որ անցյալ տարվա մայիսի 16-ին, ժամը 11.00-ին գողություն են կատարել Մովսես Խորենացու թիվ 34/Բ հասցեում գտնվող «Պանորամա» լրատվական գրասենյակից:
Հիշեցնենք, որ պատուհանի վանդակաճաղը կոտրելու միջոցով՝ գրասենյակից գողացվել էր համակարգչի մոնիտոր, 2 պրոցեսոր, հեռախոսի 1 ապարատ եւ 1 ֆոտոխցիկ. պատճառվել էր 350.000 դրամի նյութական վնաս: Գողերից՝ Հարություն Կ.- ն դեռ հայտնաբերված չէ: