Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի տնտեսական անկման ցուցանիշը կազմել է 18,3%։ Այս մասին տեղեկանում ենք երեկ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած հաշվետվությունից: Տարեկան կտրվածքով ամենամեծ անկումը գրանցվել է շինարարության ոլորտում՝ շուրջ 53,8%: Նվազում է արձանագրվել նաեւ արդյունաբերության, գյուղատնտեսության, ներքին եւ արտաքին առեւտրի եւ այլ ոլորտներում: