Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱԿԱԳԻՆՆ ԻՋԵՑՆՈՒՄ ԵՆ՝ ԱՌԱՆՑ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ

Հոկտեմբեր 21,2009 00:00

Ռուսաստանից մատակարարվող 1000 խմ գազի դիմաց ներկայումս Հայաստանը վճարում է $154: Ըստ նախնական պայմանավորվածության, 2010-ի ապրիլի 1-ից այն պետք է դառնար $200: Սակայն ռուսական կողմը որոշել է նախապես պայմանավորված $200-ի փոխարեն, գազը տրամադրել $180-ով:

Երեկ լրագրողների հետ հանդիպմանը այս մասին ասել է «ՀայՌուսգազարդ» ընկերության տնօրեն Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ ռուսական կողմի հետ բանակցությունները դեռեւս շարունակվում են: Պարոն Կարապետյանը տեղեկացրել է նաեւ, որ «Հրազդանի 5-րդ էներգաբլոկը» շահագործման կհանձնվի 2010-ի հուլիսին: Նրա խոսքերով. «Նախկին 300 մեգավատանոց կիսակառույց, հին, սովետական տեխնոլոգիայով բլոկի կողքին կառուցում ենք 180 մեգավատանոց նոր, ժամանակակից բլոկ: Դրանք պետք է աշխատեն համատեղ: Նման ծրագիր դեռ ոչ մեկը չի արել»: Նշենք, որ Հրազդանի 5-րդ էներգաբլոկում մշակվելու է իրանական գազը: Կ. Կարապետյանի ներկայացմամբ, էլեկտրաէներգիայի արտահանման վերաբերյալ արդեն իսկ կան պայմանավորվածություններ. «Երկրների ցանկը եւ արտահանման ծավալները կհրապարակենք մոտակա ժամանակներում»:

Կ. Կարապետյանը անհիմն համարեց վերջերս մամուլում տեղ գտած այն հրապարակումները, իբր Ռուսաստանը իջեցնում է գազի սակագինը՝ Մեծամորի ատոմակայանի նոր էներգաբլոկի մենաշնորհի դիմաց. «Ատոմակայանը գազի գների հետ կապ չունի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել