Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԻՐ ՏԵՂՆ ԷԼԻ ԶԻՋԵԼ Է

Հոկտեմբեր 21,2009 00:00

Երեկ «Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է մամուլի ազատության 2009թ. ցուցիչը, որի համաձայն՝ Հայաստանը անցյալ տարվա 101-րդ տեղը էլի զիջել է եւ հիմա զբաղեցնում է 111-րդ հորիզոնականը։ «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, 2008-ի ցուցիչով Հայաստանը ուներ 22.75 միավոր, իսկ այս տարի արդեն՝ 31.13։ Զեկույցում ամփոփված է անցյալ տարվա սեպտեմբերի 1-ից մինչեւ այս տարվա օգոստոսի 31-ը ընկած ժամանակաշրջանը։ Առաջին հինգ հորիզոնականները զբաղեցրած Դանիան, Ֆինլանդիան, Իռլանդիան, Նորվեգիան եւ Շվեդիան ունեն 0-ական միավոր։

Հայաստանի հարեւաններից Վրաստանը 81-րդ տեղում է, Թուրքիան՝ 122-րդ, Ադրբեջանը՝ 146-րդ, իսկ Իրանը 172-րդն է՝ ամենավատ կացության մեջ գտնվողների ցանկում։ Հայաստանի համեմատությամբ ավելի բարվոք վիճակում են բազում խնդիրներ ունեցող այնպիսի երկրներ, ինչպիսիք են Պապուա Նոր Գվինեան, Բուրկինա Ֆասոն, Տոգոն, Քաթարը, Զամբիան, Լեսոտոն, Քենիան, Փղոսկրի Ափը։ Հայաստանի դաշնակից Ռուսաստանը մամուլի ազատության ցուցիչում 153-րդ տեղում է։

Զեկույցի ներածականում ասվում է, որ Եվրոպան կարծես զրկվում է մամուլի ազատության օրինակ համարվելու դերից. Ֆրանսիայում, Սլովակիայում անկում է, Իտալիայում, Իսպանիայում գրանցվել են լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքեր, իսկ Խորվաթիայում անցյալ տարվա հոկտեմբերին ահաբեկչի ռումբի պայթյունից զոհվել է «Նացիոնալ» շաբաթականի սեփականատեր-տնօրենը։ Եվրոպական մի շարք երկրներում ընդունվել են լրագրողների աշխատանքը սահմանափակող օրենքներ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել