Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՑԸ

Հոկտեմբեր 21,2009 00:00

\"\"
\"\"
Յուրաքանչյուր առավոտ «Ժիգուլի» մակնիշի ավտոմեքենայի թափքից ՀՀ կառավարության բուֆետին հաց է մատակարարվում: Բացի այն, որ չինովնիկների հացը տեղափոխվում է հակահիգիենիկ պայմաններում՝ մեքենայի թափքի մեջ, հացի համար չնախատեսված կեղտոտ արկղերով, չփաթեթավորված, այն մինչ ճաշարան հասնելն ու կառավարության աշխատակիցներին հրամցվելը՝ մի շարք «փորձությունների» միջով է անցնում: Լուսանկարում պատկերված այս երիտասարդը օրերս բաց արկղով հացը ներս էր տանում կառավարության՝ Մելիք Ադամյան փողոցի մուտքով: Մինչ հացը տեղ կհասցներ, մի քանի հաց ընկավ գետնին: Երիտասարդն առանց վարանելու վերցրեց ու դրանք տեղավորեց մյուս հացերի կողքին: Ցանկացած անցորդ կվկայի, որ կառավարության այդ հատվածի պատերից վատ հոտ է բուրում, քանի որ շատերն իրենց բնական կարիքները հոգում են հենց այդտեղ, ինչին ականատես եղանք նաեւ մենք: Օրը ցերեկով այս պապիկը միզում էր այն վայրում, որտեղից ընդամենը մի քանի մետր այն կողմ երիտասարդը հավաքում էր հացերը: Եթե կառավարության հացն է նման պայմաններում առաքվում, էլ ինչ կարող ենք պահանջել շարքային սպառողներին հաց մատակարարող ընկերություններից:
Հացի որակի վերահսկողության մասին կարդացեք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել