Լրահոս
Օրվա լրահոսը

Անհրաժեշտ բառարան

Հոկտեմբեր 20,2009 00:00

«Քաղաքակրթության զարգացման, բնակչության սոցիալական վիճակի բարելավման, նաեւ ժողովուրդների փոխայցելությունների, զբոսաշրջության աճի եւ այլնի համատեքստում անհրաժեշտություն է ունենալ ոչ միայն խոհարարական տերմինների բառարան, այլեւ ավելի ընդարձակ այդ տերմինների (սննդում օգտագործվող մթերքների, պարագաների եւ այլնի) էությունը բնութագրող՝ հանրամատչելի բացատրական բառարան»,- ասվում է Սերգեյ Ավագյանի հեղինակած հայերեն-անգլերեն-ռուսերեն «Խոհարարական բացատրական բառարանում»: Նշենք, որ հեղինակը բառարանում  ընդգրկել է 2000-ից ավելի բառեր, տերմիններ, նկարագրություններ, որոնք ինչպես անմիջապես, այնպես եւ կողմնակի առնչվում են սննդամթերքին եւ խոհարարությանը: Հավելենք նաեւ, որ Ս. Ավագյանը շուրջ 22 անուն գրքերի հեղինակ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել