Լրահոս
Օրվա լրահոսը

Էլվիսի մազափունջը՝ $15 հազար

Հոկտեմբեր 20,2009 00:00

Ռոքնռոլի արքա Էլվիս Փրեսլիի մազափունջը, որ կտրվել է 1958-ին՝ բանակային ծառայության սկզբին, օրերս Չիկագոյում աճուրդով վաճառվել է 15 հազար դոլարով: Երգչի մազերը եղել են նրա երկրպագու եւ ընկեր Գարի Փեփփերի կոլեկցիայի մեջ. մազափունջը նրա մոտ է հայտնվել, ամենայն հավանականությամբ, հենց այն կտրելուց հետո:
1980-ին՝ Փեփփերի մահվանից հետո նրա հավաքածուն, ըստ նրա կտակի, անցավ Փեփփերին խնամող դայակին: Վերջինս էլ նրա մահվանից 30 տարի անց վաճառքի է հանել Փեփփերի հավաքածուն:
Սկզբնապես Փրեսլիի մազափունջը գնահատվել է 8-12 հազար դոլար: Մի քանի տարի առաջ Փրեսլիի մեկ այլ մազափունջ վաճառվել է 115 հազար դոլարով, իսկ 2 տարի առաջ նրա մեկ մազը վաճառել են 1833 դոլարով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել