Սեռական սառնությունը (ֆրիգիդություն) սեռական մերձեցման ժամանակ՝ սեռական բավարարություն ստանալու կնոջ անընդունակությունն է: Հանդիպում է բավականին հաճախ: Մանկածնության ֆունկցիան չի խանգարվում: Կանայք, որոնց մոտ գրանցվում է սեռական սառնություն, կարող են կանոնավոր սեռական կյանք վարել, սակայն հեշտանքի զգացումը նրանց մոտ բացակայում է: Ինչ վերաբերում է սեռական հակմանը, ապա այն ինչ-որ չափով իջած է: Այս երեւույթը գրանցում է մշտական եւ ժամանակավոր ձեւեր: Սեռական սառնությունն ունենում է նաեւ սեռական հարաբերությունների նկատմամբ արտահայտված տհաճության զգացում: Այսպիսի կանայք հաճախ անտարբեր են սեռական կյանքի հանդեպ: Որոշ դեպքերում, սակայն, կարող է հաճելի գրգռվածություն գրանցվել, եթե սեռական սառնությունը թույլ է արտահայտված: Սեռական սառնության պատճառները բազմաթիվ են: Ամենից հաճախ հանդիպողը սեռական զգացմունքի ուշացած զարգացումն է: Այս դեպքում՝ կնոջ սեքսուալության զարգացման հետ մեկտեղ, սեռական սառնությունն անհետանում է: Որոշ դեպքերում էլ այդ երեւույթը կապված է մանկականության (ինֆանտիլիզմի) հետ, երբ սեռական զարգացման ավարտը տեւում է մինչեւ 26-28 տարեկանը: Ըստ www.doctors.am-ի՝ սեռական սառնության պատճառ կարող են հանդիսանալ նաեւ հոգեկան տրավմաները, քանի որ կնոջ մոտ այդ երկու ոլորտները խիստ փոխկապակցված են, ուստի ցանկացած խնդիր, զգացմունք, վախ կամ այլ անբարենպաստ գործոն կարող է իր անուղղելի հետքը թողնել նրա վրա: Հաճախ սեռական սառնությունը հանդիսանում է գլխուղեղի ախտահարման, թմրամոլության եւ այլ ախտանիշների արդյունք:
Երբեմն դրա հիմքում ընկած է հոգեբանասեքսուալ ֆունկցիաների բնածին անբավարարությունը: Այս տիպն ունի մարմնակազմվածքային անվանումը, որի դեպքում կինը երբեք ի վիճակի չի լինում հեշտանք զգալ, նրանք ընդհանրապես հակում չունեն արական սեռի նկատմամբ: Սակայն շատ հաճախ կնոջ մոտ սեռական բավարարվածության բացակայությունն առավել հաճախ ոչ թե սեռական սառնության, այլ սեռական կյանքի աններդաշնակության արդյունք է: Դրա հետ կապված՝ կանոնավոր սեռական կյանքի պայմաններում հեշտանքի բացակայության դեպքում անհրաժեշտ է դիմել սեքսապաթոլոգի: