Հոկտեմբերի 22-ից մինչեւ նոյեմբերի 4-ը Հաագայում կընթանա հայկական կինոյի փառատոն: Ինչպես «Արմինֆոյին» հաղորդել են Ազգային կինոկենտրոնի մամուլի ծառայությունից, փառատոնում ներկայացված կլինեն Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս ապրող հայ ռեժիսորների նկարահանած ֆիլմեր: Ընտրված ֆիլմերի թվում են Սերգեյ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան», Համո Բեկնազարյանի «Նամուս», Բագրատ Հովհաննիսյանի «Տտիպ խաղող», Հարություն Խաչատրյանի «Սահման» եւ Ալբերտ Մկրտչյանի «Ուրախ ավտոբուս» ֆիլմերը: