Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոկտեմբեր 20,2009 00:00

Երկուշաբթի օրը Ուկրաինայում մեկնարկել է այդ երկրի նախագահական ընտրությունների նախընտրական փուլը: Փորձագետները կանխատեսում են, որ կլինի «կեղտոտ» ընտրարշավ, եւ ԶԼՄ-ներում կհրապարակվեն հիմնական թեկնածուներին վարկաբեկող բազմաթիվ կոմպրոմատներ: Ուկրաինայի նախագահի ընտրությունների մասին օրենսդրության նոր փոփոխությունների համաձայն, ընտրարշավը 120-ի փոխարեն կանցկացվի ընդամենը 90 օր: Ընտրությունները նշանակված են 2010թ. հունվարի 17-ին: Այդ ընտրություններում հիմնական մրցակիցներ են լինելու երկրի գործող նախագահ Յուշչենկոն, Ռեգիոնների կուսակցության առաջնորդ Յանուկովիչն ու Ուկրաինայի վարչապետ Տիմոշենկոն: «Newsru»-ի մատուցմամբ, Յուշչենկոն երկուշաբթի օրը հրամանագիր է ստորագրել Ուկրաինայում կայանալիք ընտրությունների թափանցիկությունն ու անվտանգությունը ապահովելու մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել