Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՅՈՒՆԱԼԻ ԲԱԽՈՒՄՆԵՐ՝ ՌԻՈ-ԴԵ-ԺԱՆԵՅՐՈՅՈՒՄ

Հոկտեմբեր 20,2009 00:00

Անցած հանգստյան օրերին Բրազիլիայի երկրորդ խոշոր քաղաքում՝ Ռիո-դե-Ժանեյրոյում թմրադեղերի վաճառքով զբաղվող բանդաների միջեւ տեղի ունեցած արյունալի բախման եւ դրան երկրի իշխանությունների կողմից միջամտության արդյունքում 14 մարդ, այդ թվում՝ ոստիկաններ են սպանվել: Իրավապահ մարմինների ներկայացուցիչները սպանվել են այն պահին, երբ թմրավաճառները ոչնչացրել են վեց ոստիկան տեղափոխող ուղղաթիռը: Վերջինիս օդաչուին հաջողվել է վթարային վայրէջք կատարել ֆուտբոլի դաշտում, որից հետո ուղղաթիռն այրվել եւ պայթել է: Իրավապահների կողմից հատուկ գործողության հետեւանքով սպանվել են նաեւ թմրավաճառներ, եւս չորս հոգի ձերբակալվել է: Նախօրեին Ռիո-դե-Ժանեյրոյի փողոցներում պարեկություն է իրականացրել մոտ 2 հազար ոստիկան: Այս մասին տեղեկացնում է «CNN»-ը՝ վկայակոչելով բրազիլական աղբյուրները: Նույն աղբյուրի փոխանցմամբ, կիրակի օրը երեկոյան իրավիճակը Ռիոյի հյուսիսում, որտեղ անհայտ անձանց բանդան փորձել է վերահսկողություն սահմանել թմրանյութերի վաճառքի կետերի վրա, արդեն կայուն էր: Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ հանցագործները ութ ավտոբուս էին այրել՝ ոստիկանության ուշադրությունը հանցագործ խմբավորումների միջեւ բախումներից շեղելու նպատակով: Հիշեցնենք, հենց այդ քաղաքում են անցկացվելու 2016թ. Օլիմպիական խաղերը: Անցյալ տարվա ողջ ընթացքում Ռիոյում թմրանյութերի վաճառքով զբաղվող խմբավորումների միջեւ բախումներ էին եղել: Պաշտոնական տվյալներով, 2007-2008թթ. այդ բախումների արդյունքում սպանվել է 9 հազար մարդ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել