Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՅՈՒԼԸ PRK-Ի ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԻՆ ՍԱՐԵՐԻՑ ԻՋՆԵԼՈՒ ԿՈՉ Է ԱՐԵԼ

Հոկտեմբեր 20,2009 00:00

«Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը կոչ է արել Քրդստանի աշխատավորական կուսակցության՝ ահաբեկչության մեջ մեղադրվող անդամներին, իջնել լեռներից եւ միանալ իրենց ընտանիքներին, նշելով, որ թուրքական կառավարությունը վերջերս ներում է հայտարարել զղջացողների համար»,- վկայակոչելով թուրքական «Zaman» թերթը՝ տեղեկացնում է «News.am»-ը: Աղբյուրի մատուցմամբ, Գյուլը քրդական հարցի առնչությամբ հանդես է եկել թուրքական TRT-ի եթերում եւ հայտարարել. «Հուսով եմ, որ այդ հարցն իր լուծումը կստանա առանց արյունահեղության: Գոյություն ունի օրենք նրանց մասին, ովքեր իջնում են լեռներից տուն: Նրանք կարող են անմիջապես միանալ իրենց ընտանիքներին: PKK-ի ավելի ու ավելի շատ անդամներ են օգտվում այդ օրենքից: Հուսով եմ՝ նրանց օրինակին կհետեւեն բոլորը, քանի որ որեւէ երկիր չի կարող հանդուժել ահաբեկչությունը: Այդ հարցի լուծման վրա աշխատել են կառավարության բազմաթիվ կառույցներ, եւ այդ անտեսանելի աշխատանքը շատ կարեւոր է»:
Նշենք, որ Թուրքիայի քրեական օրենսգրքի 220 հոդվածը, որը հայտնի է որպես «ակտիվ զղջման մասին օրենք», ներողամտություն է ցուցաբերում բոլոր այն ահաբեկիչների նկատմամբ, ովքեր չեն մասնակցել իրավապահների հետ մարտերին կամ Թուրքիայի դեմ այլ ահաբեկչական գործողությունների: Բացի այդ, Գյուլը նաեւ առաջարկել է ընդդիմությանը մասնակից դարձնել երկրի ազգային անվտանգության խորհրդի քննարկումներին՝ ընդգծելով ընդդիմության կարծիքի կարեւորությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել