Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւը երեքշաբթի օրը Սերբիա կատարելիք այցի ընթացքում մտադիր է քննարկել Բելգրադին խոստացած 1 մլրդ եվրո վարկի տրամադրման հարցը: «Reuters»-ի փոխանցմամբ, ՌԴ-ն Սերբիային վարկ տրամադրելով՝ փորձում է հեշտացնել իր տնտեսական ազդեցությունը Արժույթի միջազգային հիմնադրամի եւ մոտ ապագայում՝ նաեւ Եվրամիության անդամ երկրի վրա: Հակառակ ավանդույթի, Ռուսաստանի նախագահի այցը լուսաբանվելու է ոչ թե ոչ վաղ անցյալում այդ երկրների միջեւ քաղաքական կապերի, մշակութային եւ կրոնական ընդհանուր անցյալի, այլ՝ տնտեսական հարցերի տեսանկյունից:
Աղբյուրի մատուցմամբ, 2003թ.-ից Սերբիայում գրեթե 12 մլրդ դոլարի օտարերկրյա ներդրումներ են կատարվել, բայց Ռուսաստանի դերն այդ իմաստով բավականին համեստ է: Մոսկվան օտարերկրյա ներդրողների ցանկում ընդամենը 19-րդ տեղում է: Այս տարվա հուլիսին Բելգրադը Մոսկվայից 1 մլրդ եվրոյի վարկ էր խնդրել, որից մոտ 350 մլն եվրոն մտադիր է ուղղել բյուջեի դեֆիցիտի կրճատմանը, ինչը ԱՄՀ-ի պահանջն է: Վարկի մնացյալ մասը Սերբիան կուղղի տրանսպորտային համակարգի զարգացմանը: Սերբիան Մոսկվայի հետ դեռ չի քննարկել վարկի տրամադրման պայմանները, թեեւ երկրի ֆինանսների նախարար Մարկո Ցվետկովիչը հույս է հայտնել, որ վարկը կտրամադրվի շահավետ տոկոսադրույքով: