Լրահոս
Օրվա լրահոսը

Վերցրել են անձնագրերը

Հոկտեմբեր 20,2009 00:00

\"\" \"\"  Պարոն դատախազ, տեղեկացնում ենք Ձեզ այն մասին, որ 17-10-2009թ. Վանաձոր քաղաքի ոստիկանության քաղաքային բաժանմունքի աշխատակիցները գիշերը՝ ժամը 23-00-ի սահմաններում, Տիգրան Մեծի պողոտայից ոստիկանության բաժին են տարել Ազգային նոր պահպանողական շարժման Լոռու մարզային կոմիտեի ղեկավար Մանվել Կոստանդյանին եւ Լոռու մարզային կազմակերպության ուսանողական միության անդամ Լեւոն Յոլչինյանին: Մտահոգ ենք այն փաստի առթիվ, որ ոստիկանության աշխատակիցները, առանց անհրաժեշտության եւ առանց որեւէ պատճառաբանության՝ բերման են ենթարկել մեր կազմակերպության անդամներին, առանց քրեական գործ հարուցելու վերցրել են նրանց անձնագրերը եւ ստորագրություն քաղաքից չբացակայելու վերաբերյալ:
Ընդունելով դա որպես մարդու իրավունքների ոտնահարման կոնկրետ փաստ, քաղաքացու ազատ տեղաշարժի իրավունքի նկատմամբ բռնություն եւ ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման օրինակ, անհանգստանալով ՀՀ քաղաքացու իրավունքների ոտնահարման փաստով, դիմում ենք ձեզ՝ տեղեկացնելով սույն դեպքի մասին եւ նշելով, որ կարող եք սա ընդունել որպես հայտարարություն քրեական գործ հարուցելու կամ ծառայողական հետաքննություն սկսելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել