Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԻԱՄ ԱՐՍԵՆՅԱՆ ԱՂԲԱՄԱՆՆԵՐ ԵՆ ՏԵՂԱԴՐՈՒՄ

Հոկտեմբեր 20,2009 00:00

«Առավոտում» (15.10.2009) տպագրված «Բարեկարգո՞ւմ են» լուրի առնչությամբ Երեւանի քաղաքապետարանի լրատվական բաժնից օրերս լրացուցիչ պարզաբանեցին, որ Ավետիք Իսահակյանի արձանի հարեւանությամբ գործող «911» դեղատան հետնամասում կատարվող շինաշխատանքները կատարվում են, որպեսզի այդ տարածքում աղբամաններ տեղադրեն: Ըստ նույն աղբյուրի. «Իսկ թե ինչու է տվյալ հատվածը մեկ մետր բարձրությամբ պատվում, ապա հարկ ենք համարում նշել, որ այդ կերպ աղբը գտնվում է մարդկանց աչքից հեռու, եւ քամիների ժամանակ էլ աղբը ցաքուցրիվ չի լինի»: Հիշեցնենք, որ հիշյալ դեղատան հարեւանությամբ փոքրիկ պատ է շարվում, ինչի առնչությամբ իր նախկին պատասխանում քաղաքապետարանը պարզաբանել էր, որ բարեկարգման աշխատանքների պատճառով է այդտեղ շինարարություն արվում, սակայն հստակ չէին նշել, թե պատի նպատակը որն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել