Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻ ՔԻՉ ՊԱՐՏՔՈՎ ԿՏԱՆ, ՄԻ ՔԻՉ ԷԼ՝ ԳՐԱՆՏ

Հոկտեմբեր 20,2009 00:00

Եվրամիության կոմիտեն Եվրամիության խորհրդի քննարկմանն է առաջադրել բյուջեից որպես մակրոֆինանսական օգնություն 100 միլիոն եվրո հատկացնել Հայաստանին եւ 46 միլիոն եվրո՝ Վրաստանին: Այս մասին տեղեկանում ենք «banker.am» կայքից: Աղբյուրի տեղեկացմամբ, ԵՄ փաստաթղթում նշվում է, որ Հայաստանին հատկացվելու է 65 միլիոն եվրո՝ պարտքով եւ 35 միլիոն եվրո՝ գրանտ: Միջոցները նախատեսված է տրամադրել 2010թ. 1-ին եւ 4-րդ եռամսյակներին:
Վրաստանին կտրամադրվի  46 միլիոն եվրո՝ գրանտի տեսքով: Կայքը տեղեկացնում է նաեւ, որ Համաշխարհային զանկի ղեկավար-տնօրեն Նգոզի Օկոնջո-Իվիլան հայտարարել է, թե ճգնաժամը բարձրացրել է բանկի վճռականությունը՝ ապահովել իր ներկայությունը Հարավային Կովկասի երկրներում: ՀԲ-ի կողմից կտրամադրվեն լրացուցիչ վարկային միջոցներ: 2009-ին ՀԲ-ն հաստատել է նոր վարկեր Հայաստանի համար $240 միլիոն գումարի չափով, որից համարյա կեսը համարվում է Զարգացման միջազգային ասոցիացիայի արտոնյալ վարկ:
ՀԲ-ի ղեկավարը հայտնել է, որ 2009-ին Հայաստանում տնտեսական անկումը կարող է հասնել 15%-ի, Վրաստանում՝ 4%-ի, իսկ Ադրբեջանում կգրանցվի 2% աճ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել