Այսօր Թուրքիայում տեղի է ունենալու այդ երկրի ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում, ի թիվս Իրաքին եւ Կիպրոսին վերաբերող խնդիրների, Թուրքիայում ժողովրդավարական բարեփոխումների համատեքստում քննարկվելու են նաեւ քրդական զինյալների՝ թուրքական անվտանգության ուժերին հանձնվելու կարգին, նաեւ հայ-թուրքական արձանագրություններին առնչվող հարցերը: Նիստը նախագահելու է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը: Գյուլը նաեւ երկրի հիմնական ընդդիմադիր ուժերին է առաջարկել մասնակցել երկրի ազգային անվտանգության խորհրդի քննարկումներին՝ ընդգծելով ընդդիմության կարծիքի կարեւորությունը: