Լրահոս
Օրվա լրահոսը

Արժանի՝ ամենայն հարգանքի

Հոկտեմբեր 17,2009 00:00

\"\"\"\"

Ավստրալիայում ընթանում են «World Masters Games» անվանումը կրող մարզական խաղերը, որոնցում հանդես գալու համար աշխարհի տարբեր երկրներից ժամանած շուրջ 28 հազար մասնակիցները մրցում են 28 մարզաձեւերից:

Այս մրցումներն առանձնանում են ոչ միայն իրենց մասսայականությամբ (օրինակ՝ ամառային օլիմպիական խաղերում, ներառյալ պատվիրակությունների բոլոր անդամները, հրավիրված պաշտոնական հյուրերը, ընդհանուր թիվը կազմում է 16-18 հազար), այլեւ նրանով, որ պատվիրակների մի որոշ մասի տարիքը գերազանցում է 70 տարեկանը: Նրանցից ոմանք մասնակցում են վազքերի, ընդ որում նաեւ՝ արգելքներով, մյուսները ծանրություններ են նետում…

Սակայն այս անգամ խաղերի իսկակա ն հերոսն ու «աստղը» ավստրալուհի Ռուտ Ֆրիզն է: Նա, որ զավակներից ու թոռներից բացի, նաեւ ծոռներ ունի, 100-104 տարեկանների խմբում մարզագունդը հրել է 4,07 մետր՝ սահմանելով աշխարհի ռեկորդ: Բայց անխոնջ Ֆրիզը միայն գնդահրմամբ չի բավարարվում: Նա մասնակցում է նաեւ մրճանետման եւ նիզականետման մրցումներին՝ հավատալով, որ մյուս թոշակառուներն էլ կհետեւեն իր օրինակին:

Այսպիսի մրցումներ առաջին անգամ կազմակերպվել են 1985 թվականին՝ Տորոնտոյում: Այժմ «World Masters Games» խաղերն անցկացվում են յուրաքանչյուր չորս տարին մեկ: Սակայն օլիմպիական խաղերից տարբերվում են նրանով, որ դրանց մասնակցել կարող են բոլոր մարդիկ, առանց տարիքային սահմանափակման:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել