Լրահոս
Օրվա լրահոսը

ՖՐԱՆՍԱՀԱՅԻ ՆՎԵՐԸ՝ ԵՐԵՎԱՆԻՆ

Հոկտեմբեր 17,2009 00:00

«Առավոտը» տեղեկացրել է, որ այս տարվա ապրիլին Երեւանում կայացած «Հայկական ճարտարապետության 21-րդ դարը» ճարտարապետների համահայկական առաջին համաժողովի դրսից ժամանած մասնակիցներից մի քանիսը նկատել էին, որ «Երեւանում ճարտարապետական քաոս է, անօրինական շինարարությունը՝ շատ, կանաչ տարածությունները՝ քիչ», իսկ Հայաստանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն էլ հայտարարել էր, թե այդ քննադատությունը ընդամենը կողքի աչք է, դրանից որեւէ հետեւություն չի արվելու:

Ու թեեւ սրան, համաժողովի մասնակիցներից մեկը՝ ֆրանսահայ քանդակագործ Թորոս Ռասքելենյանը Հայաստանին է նվիրել իր «Սայաթ-Նովա» արձանը, որը երեկ տեղադրվեց Երեւանի Սայաթ-Նովայի եւ Խանջյան փողոցների խաչմերուկում: Հուշարձանի բացման առիթով հեղինակը հայտարարել է. «Իմ քանդակներից վերջինը՝ պղնձաձույլ «Սայաթ-Նովան», նվիրել եմ Երեւանին՝ նպատակ ունենալով հայրենիքում ոչ այնքան հայտնի սփյուռքահայ քանդակագործներին ավելի ճանաչելի դարձնել»: Թորոս Ռասքելենյանը Ֆրանսիայի Հանրապետության բարձրագույն պարգեւի՝ Պատվո լեգիոնի շքանշանի ասպետ է, իսկ այս տարի ՀՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվել է Հայաստանի Հանրապետության «Մովսես Խորենացի» մեդալով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել