Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՄՁ-ԻՆ ԿՊԱՇՏՊԱՆԵՆ

Հոկտեմբեր 17,2009 00:00

Երեկ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, Երեւանի պետական համալսարանի Եվրոպական իրավունքի եւ ինտեգրման կենտրոնի ու «Brave» իրավաբանական ընկերության միջեւ ստորագրվեց հուշագիր, ըստ որի՝ Հայաստանի փոքր եւ միջին բիզնեսը իրենց կողմից իրավական պաշտպանություն կունենա տնտեսական մրցակցության բնագավառում, ընդ որում՝ անվճար: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանի խոսքերով, մի քանի տարի ուսումնասիրելով այս ոլորտը, նկատել են, որ միջին եւ փոքր բիզնեսը իրավաբանական աջակցության կարիք ունի. «Ուստի մենք նախաձեռնեցինք այս ծրագիրը: Մեր նպատակն է ապահովել առավել բարենպաստ միջավայր նրանց համար»: Դիմելով փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներին՝ նա ավելացրեց. «Դուք արդեն մտնում եք որոշակի իրավական օժանդակության դաշտ»: «Brave»-ի գործընկեր-տնօրեն Կարեն Գեւորգյանն էլ ասաց, որ իրենք իրենց պարտավորված են զգում, սակայն հավատացած են, որ պատահական չեն ընդգրկվել այս գործընթացի մեջ. «Մենք մասնագետներ ունենք տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտում»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել