«Chesdo.com»-ի տեղեկատվության համաձայն, Նորվեգիայի առաջատար շախմատիստ, գրոսմայստեր Մագնուս Կարլսենը աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովի առաջարկով հրաժարվել է իր երկրի ազգային հավաքականը գլխավորել Նովի Սադում հոկտեմբերի 22-ին մեկնարկող Եվրոպայի թիմային առաջնությունում, որպեսզի ավելի լիարժեք նախապատրաստվի Միխայիլ Տալի հուշամրցաշարին: Այս տեղեկատվությունը հաստատել է նաեւ Մագնուսի հայրը՝ Հենրիկ Կարլսենը: Արդյունքում, Նորվեգիայի տղամարդկանց հավաքականը Եվրոպայի առաջնությունում պահեստային խաղացող չի ունենա:
Հիշեցնենք, որ ներկայումս Կասպարովը Կարլսենի անձնական մարզիչն է: