ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության նախաձեռությամբ՝ հոկտեմբերի 16-ին Վանաձոր քաղաքի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում կբացվի «Աշխատանքի տոնավաճառ», որի նպատակն է անմիջական շփում ստեղծել աշխատանք փնտրողների եւ գործատուների միջեւ՝ օգնել գործատուներին գտնելու համապատասխան մասնագիտություն եւ որակավորում ունեցող աշխատողներ, իսկ աշխատանք փնտրողներին գտնել հարմար աշխատանք:
Տոնավաճառին մասնակցելու են ինչպես Վանաձորի, այնպես էլ Լոռու մարզի այլ տարածաշրջաններից մեկական գործատու:
Ըստ Վանաձորի զբաղվածության մարզային կենտրոնի տնօրեն Արա Առաքելյանի, Լոռու մարզում կա ինժեներ-շինարարների, շինարարության, թեթեւ արդյունաբերության բնագավառի, կարող բանվորների, շուկայագետների, ծեփագործների, եռակցողների, համակարգչային օպերատորների, մատուցողների, խոհարարների եւ որոշ բժիշկ մասնագետների պահանջարկ: