Վերջերս Լոնդոնում գործող «Առաջավոր պրոֆեսիոնալների Աշխարհ-2009» կենտրոնի կողմից գրող եւ հրապարակախոս Ռոբերտ Կարայանին է հասցեագրվել հետեւյալ տեղեկատվությունը.
«Հարգելի պարոն Կարայան: Մենք Ձեզ շնորհավորում ենք: Ամեն տարի մեր Կենտրոնի կողմից հազարավոր կենսագրություններ են հետազոտվում՝ առավել արժանավորներին ներառելու մեր տեղեկատվական գրքի մեջ՝ պատվավոր շքանշանով մեծարելու համար: Նմանատիպ շքանշանը շնորհվում է այն անհատներին, ովքեր կարեւոր ներդրում ունեն իրենց ազգային եւ միջազգային ստեղծագործական կյանքում: Դուք նրանցից մեկն եք եւ որպես նշանավոր պրոֆեսիոնալ՝ ճանաչվում եք գործող «Առաջավոր պրոֆեսիոնալների Աշխարհ-2009» կենտրոնի կողմից… Որպես «Առաջավոր պրոֆեսիոնալների Աշխարհ-2009»-ի անդամ՝ իրավունք ունեք ստանալու նվեր-շքանշանը, որ պատրաստված է թագավորական արհեստավարժների կողմից…»:
Հավելենք, որ երեկ էլ նշվեց Ռ. Կարայանի ծննդյան 75-ամյակը: