Բրիտանիայում արմատական մուսուլմանների «Իսլամ ֆոր Յու-Քեյ» խմբավորումը այդ երկրում շարիաթի իրավունքն ընդունել տալու արշավ է սկսել: Այդ մասին տեղեկացնում է «Ինտերֆաքսը»: Մեծ Բրիտանիայի ողջ տարածքի մուսուլմաններին միավորող այդ կազմակերպության անդամները մտադիր են հոկտեմբերի 31-ին Լոնդունում հանրահավաք անել, որի ընթացքում կպահանջեն երկրում ճանաչել շարիաթի իրավունքը: Ակցիայի կազմակերպիչները մտադիր են նաեւ մայրաքաղաք Լոնդոնի փողոցներով երթ անել: Բրիտանիայի իսլամական համայնքի ղեկավարը շտապել է հայտարարել, թե «մուսուլմանների 99,999%-ը ատում է այդ կազմակերպությունն ու նրա անդամներին»՝ հավելելով նաեւ, որ նրանց գործողություններն ուղղված են ազգամիջյան լարվածության հրահրմանը: