Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԻՄՈՇԵՆԿՈՆ ԳՆՈՒՄ Է ՄԵՂՔԵՐԸ ՔԱՎԵԼՈՒ

Հոկտեմբեր 16,2009 00:00

Ուկրաինայի վարչապետ Յուլիա Տիմոշենկոն ուրբաթ օրը ժամանելու է Վատիկան, իսկ նախագահական ընտրարշավից առաջ կայցելի Երուսաղեմ: «Ես Վատիկան եմ այցելելու Հռոմի պապ Բենեդիկտոս 14-րդի հրավերով: Ինձ համար շատ կարեւոր է անհրաժեշտ զրույցներ ունենալ Ուկրաինայի իշխանությունների եւ Եկեղեցիների խորհրդի միջեւ համագործակցության շուրջ»,- հայտարարել է Տիմոշենկոն՝ հավելելով, որ Վատիկանում կքննարկվի նաեւ եկեղեցիներին՝ իրենց առաքելությունն իրականացնելու հարցում, օժանդակելու հարցը: «Ես համարում եմ, որ սա շատ կարեւոր է, որովհետեւ հոգեւոր վերածննդից է սկսվում նաեւ երկրի տնտեսական վերածնունդը»,- հայտարարել է Ուկրաինայի վարչապետը: ԶԼՄ-ները վերջինիս այս այցերն արդեն որակել են այսպես՝ Տիմոշենկոն ընտրություններից առաջ գնում է մեղքերը քավելու, խոստովանություններ անելու, մաքրվելու եւ հավատքով առաջ ընթանալու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել