Հաագայի միջազգային քրեական դատարանը հայտարարել է, որ բոսնիացի սերբերի նախկին առաջնորդ Ռադովան Կարաջիչի դատավարությունը կմեկնարկի հոկտեմբերի 26-ին: Նա մեղադրվում է 1990-ական թվականների պատերազմի ժամանակ ռազմական հանցագործությունների եւ բոսնիական Սերեբրենիցա քաղաքի մուսուլման ազգաբնակչությանը ցեղասպանության ենթարկելու մեջ: Նախկին առաջնորդը մեղադրվում է 11 դրվագներով, այդ թվում՝ 1995-ին այդ քաղաքում շուրջ 8 հազար մարդու սպանության, Սարաեւոյի երեքամյա շրջափակման արդյունքում 12 հազար մարդու մահվան, ՄԱԿ-ի խաղաղապահներին որպես կենդանի վահան օգտագործելու համար: Կարաջիչը կալանավորվել էր այս տարեսկզբին՝ Սերբիայում, եւ առաջադրված մեղադրանքներում իրեն մեղավոր չի ճանաչում: