Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՐԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԽՈՍԵԼՈՒ ԲԱՆ ՉՈՒՆԻ

Հոկտեմբեր 16,2009 00:00

Պաշտոնական այցով Լոնդոնում գտնվող Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն հայտարարել է, թե Թբիլիսին չի պատրաստվում խոսել Մոսկվայի հետ՝ քանի դեռ Ռուսաստանը չի լքել Աբխազիան եւ Հարավային Օսեթիան: Հինգշաբթի օրը «BBC»-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում նա շեշտել է, թե հիմա, երբ Ռուսաստանը օկուպացրել է այդ տարածքները եւ հայտարարում է, թե չի պատրաստվում այնտեղից գնալ, եւ զուգահեռաբար էլ Վրաստանին կոչ է անում համակերպվել նոր իրողության հետ, երկխոսություն սկսելու իմաստ չկա:

Վրաստանի ԱԳ նախարարը համոզմունք է հայտնել, թե երկխոսությանը միտված առաջին քայլը պետք է անի հենց Ռուսաստանը՝ «վերականգնելով պատմական արդարությունն ու իր զորքերը Վրաստանի տարածքից դուրս բերելով»: Նրա ասելով, առայժմ՝ քանի դեռ Ռուսաստանը շարունակում է համառել, Վրաստանին մնում է համբերությամբ սպասել: «Վրաստանի ղեկավարությունն այդ ընթացքում կզբաղվի երկրի մյուս հատվածներով»,- ասել է նախարար Վաշաձեն: Նրա կարծիքով, Աբխազիային եւ Հարավային Օսեթիային Հյուսիսային Կիպրոսի ճակատագիր՝ հակամարտության սառեցում, չի սպառնում: «Ռուսական զորքերն այդ տարածքներից դուրս կգան ճիշտ այնպես, ինչպես եղավ Լեհաստանի, Հունգարիայի, Չեխոսլովակիայի եւ ԳԴՀ-ի ու Աֆղանստանի դեպքում»,- հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել