Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնական Թեհրանը հերքում է Խամենեիի մահվան մասին լուրերը

Հոկտեմբեր 16,2009 00:00

Իրանի ընդդիմությունը պնդում է, որ այդ երկրի հոգեւոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին մահացել է: Երկուշաբթի օրը նա կորցրել էր գիտակցությունը եւ տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ հայտնվել էր կոմայի մեջ: «ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ»-ի մատուցմամբ, Խամենեի մահվան մասին այսպիսի տեղեկություններ առաջին անգամ չէ, որ շրջանառվում են: Աղբյուրը, վկայակոչելով ՀՀ-ում Իրանի դեսպանատունը, փոխանցում է, որ ԻԻՀ հոգեւոր առաջնորդի մահվան մասին տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում: «NEWSru-Israel»-ի մատուցմամբ էլ, Իրանի մայրաքաղաքում իրավիճակը լարված է. Թեհրանի փողոցներում կան բազմաթիվ զինվորականներ եւ անվտանգության ծառայության աշխատակիցներ:

Եթե Խամենեին իսկապես մահացել է, ապա Իրանի կրոնական գերագույն մարմինը, որը բաղկացած է 86 հոգուց, պետք է ընտրի Խամենեի հետնորդին, ինչը, ըստ աղբյուրի, կարող է տարակարծությունների եւ գործող ռեժիմի սասանման պատճառ դառնալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել