«BBC»-ի տվյալներով, առնվազն 35 մարդ զոհվել եւ տասնյակները վիրավորվել են Պակիստանի հյուսիս-արեւմուտքում ոստիկանության պատրաստության կենտրոնի վրա թալիբ գրոհայինների կատարած մի շարք հարձակումների արդյունքում: Հինգշաբթի օրը, տեղական ժամանակով ժ. 9-ին, համակարգված հարձակումներ են իրականացվել երկու այդպիսի կենտրոնների եւ Լախորեում տեղակայված Հետաքննությունների դաշնային գործակալության վրա:
Չինովնիկների ասելով, չորս գրոհայիններ կարողացել են գործակալության շենք ներթափանցել այն պահին, երբ այնտեղ գտնվել է 300-500 աշխատակից: Հարձակվողների դեմ օգտագործվել են հատուկ նշանակության ուժերը: Հաղորդվում է, որ շենքը ազատելու գործողության ընթացքում սպանվել են բոլոր չորս գրոհայինները, նաեւ երեք ոստիկան: Այն շրջանում՝ Մանավան եւ Բեդիա, որտեղ գտնվում են ոստիկանների պատրաստման երկու կենտրոնները, գրոհայինների եւ ոստիկանների միջեւ սկսված փոխհրաձգությունը տեւել է մինչեւ կեսօր: Հարձակումների արդյունքում սպանվել են գրոհայիններ, խաղաղ բնակիչներ եւ ոստիկաններ:
Աղբյուրի փոխանցմամբ, առայժմ որեւէ մեկը չի ստանձնել կատարված հարձակումների պատասխանատվությունը, բայց կասկածներ կան, որ դրանք թալիբներն են, որոնք նմանօրինակ ակցիաներ արդեն իրականացրել են: