Երեկ լրացավ հայ ականավոր գրող եւ արեւելահայ աշխարհաբար գրականության հիմնադիր Խաչատուր Աբովյանի ծննդյան 200-ամյակը:
Տարվա ընթացքում տարելիցը նշվել է, ու դեռ միջոցառումներ լինելու են: Իսկ երեկ արդեն պետականորեն նշվեց. Ալ. Սպեդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ադեմիական թատրոնում ցուցադրվեց գրողի կենսագրական տվյալների հիման վրա թատերականացված ներկայացում, որի ռեժիսորն է Մարինե Սարգսյանը: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Խ. Աբովյանի տուն-թանգարանից էլ նույն աղբյուրին տեղեկացրին, որ երեկ իրենք որեւէ միջոցառում չեն նախատեսել, քանի որ պետականորեն է նշվելու: Իսկ տարվա ընթացքում թանգարանն արդեն 4-5 միջոցառում կազմակերպել է, թանգարանի վերանորոգումից հետո նույնպես նախատեսված է միջոցառում: