Լրահոս
Օրվա լրահոսը

50 000 ՀԵԿՏԱՐ՝ ՎԱՍՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ

Հոկտեմբեր 16,2009 00:00

\"\"ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ ՀՀ կառավարությունը երեկ որոշել է «Զանգեզուրի լեռնաշղթայի Մեղրի լեռնաբազուկի հարավային լանջերի, Մեղրի, Շվանիձոր եւ Նյուվադի գետերի ջրահավաք ավազանների տարածքներում բնական էկոհամակարգերի, դրանց կենսաբանական եւ լանդշաֆտային բազմազանության, բնական պաշարների, բնության եզակի հուշարձանների, էնդեմիկ եւ հազվագյուտ կենդանիների միջսահմանային բնակմիջավայրերի պահպանությունը, բնականոն զարգացումը, վերարտադրությունն ու կայուն օգտագործումն ապահովելու նպատակով Սյունիքի մարզում ստեղծել 34 401 հեկտար ընդհանուր մակերեսով «Արեւիկ» ազգային պարկը: Նույն մարզի «Բարգուշատի լեռնաշղթայի հարավային եւ Զանգեզուրի լեռնաշղթայի արեւելյան լանջերի մերձալպյան մարգագետնային եւ մարգագետնատափաստանային բնական էկոհամակարգերի լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, բնության եզակի հուշարձանների, բնական պաշարների բնականոն զարգացումը, պահպանությունը, պաշտպանությունը, վերականգնումը, վերարտադրությունը, ինչպես նաեւ բնական եւ ռեկրեցիոն ռեսուրսների կայուն օգտագործումը ապահովելու նպատակով Կապանի տարածաշրջանի համայնքների վարչական սահմաններից դուրս՝ մարզի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող 17 368,77 հեկտար տարածքում՝ Զանգեզուրի լեռնաշղթայի Ողջի գետի ավազանի վերին հատված, դրա ձախափնյա Գեղի վտակի մերձափնյա՝ Բարգուշատ լեռնաշղթայի ձորակների տարածքներ», ստեղծվում է «Զանգեզուր» պետական արգելավայրը: Կառավարությունը հաստատել է ազգային պարկի եւ պետական արգելավայրի կանոնադրությունները եւ հույս ունի, որ այս ամենի արդյունքում կբարելավվեն բնապահպանական աշխատանքները, ինչպես նաեւ աստիճանաբար լուծում կստանան տարածաշրջանի սոցիալ-տնտեսական խնդիրները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել