Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՋԱՐԿՎԵԼ Է ԲՈՒԺԶՆՆՈՒՄ՝ ՄԱՐԶԵՐՈՒՄ

Հոկտեմբեր 16,2009 00:00

ՀՀ ՊՆ վարչական համալիրում նախորդ օրը տեղի ունեցած հանրապետական զորակոչային հանձնաժողովի հերթական նիստին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովը ներկայացրեց 2009թ. գարնանային զորակոչի արդյունքները:

Նիստին ելույթ ունեցողները անդրադարձել են զորակոչի ընթացքում ծագող խնդիրներին, զորակոչիկների առողջական վիճակի զննության կազմակերպմանը: Առաջարկվել է որոշ հիվանդությունների բուժզննումն իրականացնել նաեւ մարզերում՝ ծնողների շրջանում առաջացող դժգոհություններից խուսափելու եւ պետական միջոցները խնայելու համար: ՀՀ ՊՆ Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահ Ա. Պետրոսյանը խոսել է զինակոչիկների շրջանում առավել հաճախ հանդիպող հիվանդությունների, բացթողումների, հիվանդությունների վաղ հայտնաբերման եւ դրանց կանխարգելմանն ուղղված միջոցառումների մասին: Քննարկվեցին 2009թ. աշնանային զորակոչի խնդիրները:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել