Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸ ԹԱՔՑՐԵԼ ԷՐ

Հոկտեմբեր 16,2009 00:00

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ՔՀԲ օպերլիազորի կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ըստ ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայության, օպերլիազոր Մ. Յախանյանը, 2008թ. դեկտեմբերի 17-ին դիտավորությամբ ոստիկանության մարզային վարչություն բերման է ենթարկել քաղաքացիներ Ա. Իգնատենկոյին եւ Մ. Մկոյանին՝ իբր տեղի ունեցած վրաերթի կապակցությամբ ճանաչման ներկայացնելու պատրվակով: Սակայն Մ. Յախանյանը քաղաքացիներ Իգնատենկոյին եւ Մկոյանին հայտնել է, թե նրանց բերման ենթարկելու իրական պատճառը մարմնավաճառներ Մ. Պողոսյանի եւ Հ. Բաբայանի բողոքն է՝ նախորդ օրը Աբովյան քաղաքի «Ղարս» ռեստորանային համալիրում իրենց բռնաբարելու մասին: Մ. Յախանյանը, առանց բռնաբարության մասին հաղորդում ընդունելու եւ այն գրանցելու, սկսել է այդ կապակցությամբ նյութեր նախապատրաստել: Բռնաբարության մեղադրանքով քրեական գործ չհարուցելու համար Ա. Իգնատենկոյից եւ Մ. Մկոյանից Մ. Յախանյանը պահանջել է $3000 գումար: Սակայն սակարկելու արդյունքում համաձայնության են եկել $1500-ի շուրջ, որից հետո միայն Մ. Յախանյանը նրանց ազատ է արձակել: Մ. Յախանյանը Ա. Իգնատենկոյից եւ Մ. Մկոյանից շորթմամբ ստացել է $1500 կաշառք:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել