Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍՈՒԲՅԵԿՏ ՉԵՆ»

Հոկտեմբեր 16,2009 00:00

ՀԱԿ-ը երեկ 4-րդ անգամ չներկայացավ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան: Նրան դատի է տվել Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, որը խնդրել էր իրեն տրամադրել 2008թ. դաշինքի ֆինանսական հաշվետվությունը եւ 100 000 դրամի նվիրատվությունների ցանկը: Կոնգրեսը ընդամենը մի անգամ պատասխանել էր տեղեկատվության կենտրոնին, որ ինքը պատշաճ սուբյեկտ չէ, տեղեկատվության տնօրինող չէ, հետեւաբար չի կարող պատասխանել այդ հարցին: Հավանաբար, Հայ ազգային կոնգրեսը նկատի ուներ այն, որ ինքը առանձին կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների միավորում է եւ իրավասու չէ պատասխանել նրանց բոլորի անունից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել