Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՐԴԱՆԻԿԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է

Հոկտեմբեր 16,2009 00:00

Մոտ մեկուկես ամիս արտերկրում բուժվելուց հետո երեկ վերջապես աշխատանքի է ներկայացել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Հիշեցնենք, որ պարոն Ղուկասյանի առողջությունը վատացել էր նրա դեմ կատարված ու այդպես էլ չբացահայտված մահափորձի պատճառով: Քաղաքապետը անդրադառնալով իր բացակայության ընթացքում Հայաստանով մեկ պտտվող այն խոսակցություններին, թե «Գյումրիի քաղաքապետը մահացել է»՝ Շիրակի մարզի լրատվամիջոցներին փոխանցել է, թե խոսացողների դատաստանը Աստված կտեսնի: Նա նաեւ քննադատել է Հայաստանի, մասնավորապես Գյումրիի առողջապահությունը՝ ցավ հայտնելով, որ «այստեղ ոչ բժշկություն կա, ոչ էլ այս խայտառակ վիճակին ուշադրություն դարձնող»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել