Լրահոս
Օրվա լրահոսը

Բարեկարգո՞ւմ են

Հոկտեմբեր 16,2009 00:00

Այս լուսանկարում պատկերված շինարարությունն ընթանում է Ավետիք Իսահակյանի արձանի հարեւանությամբ՝ «911» դեղատանը կիպ-կպած: Լուսանկարը կատարվել է 2 օր առաջ: Դեղատան հարեւանությամբ գտնվող փոքրիկ կանաչ տարածքը մի քանի օր առաջ է փակվել ժապավենով եւ սկսվել է այս պատի կառուցումը:

Երեկվա դրությամբ այս պատն արդեն բարձրացել էր մոտ 1 մետրով: Երբ Երեւանի քաղաքապետարանից փորձեցինք ճշտել, թե գազոնի վրա ի՞նչ է կառուցվում, լրատվական ծառայությունից զավեշտալի պատասխան տվեցին՝ տարածքն են բարեկարգում, տեղադրվում են նստարաններ. «Մի քիչ վերեւ էլ հանրային զուգարան կա, որը քաղաքապետի հանձնարարականով քանդվելու է»: Մեր հարցին, թե զուգարանի քանդվելուց հետո այդ տարածքը ի՞նչ նպատակով է օգտագործվելու, քաղաքապետարանի լրատվական ծառայությունից պատասխանեցին. «Ծառայելու է հանրությանը, հաստատ սրճարան չի դառնալու»: Նկատենք, որ նման երկաթբետոնե «բարեկարգումների» արդյունքում Օղակաձեւ զբոսայգում ամեն օր նոր օբյեկտներ են հայտնվում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել