«Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» անկախ կինոընկերությունը եւ Հայաստանի ազգային կինոկենտրոնը հոկտեմբերի 20-ին «Մոսկվա» կինոթատրոնում կներկայացնեն ռեժիսոր, պրոդյուսեր Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» հայ-նորվեգա-ֆրանսիական խաղարկային ֆիլմը: Սա ռեժիսորի դեբյուտն է լիամետրաժ կինոյում: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է այս տարվա հունիսին՝ Մոսկվայի միջազգային կինոփառատոնի «Հեռանկարներ» մրցութային ծրագրում: «Խճճված զուգահեռները» արդեն ցուցադրվում է «դրսի» կինոթատրոններում: