Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԵԼԱՌՈՒՍԻ ՇՈՒԿԱՆ ԷԼ Է ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԴԱՌՆՈՒՄ

Հոկտեմբեր 15,2009 00:00

Հոկտեմբերի 28-ից Բելառուսը կհրաժարվի ապրանքների մանրածախ գների պետական կարգավորման իր քաղաքականությունից: Բացառություն կկազմեն միայն 50 անուն այն ապրանքները, որոնք սոցիալական նշանակություն ունեն: «Reuters»-ի մատուցմամբ, երկրի էկոնոմիկայի նախարարության համապատասխան որոշումը երեկ արդեն հրապարակվել է: Մինչ այս Բելառուսի իշխանությունները սահմանել էին, որ ապրանքների գները կարող են բարձրացվել՝ դրանց ինքնարժեքից առավելագույնը 30-60%-ի չափով:

Արժույթի միջազգային հիմնադրամը, որը Բելառուսին 3,5 մլրդ վարկային գիծ էր հատկացրել, ավելի վաղ բազմիցս էր խորհուրդ տվել այդ երկրի կառավարությանը ձեռնպահ մնալ գների կարգավորումից, բայց Բելառուսի իշխանությունները հրաժարվել էին հետեւել ԱՄՀ-ի խորհուրդներին՝ վկայակոչելով արժեզրկման վտանգը: Այդուհանդերձ, այդ երկրի իշխանությունները վերջին շրջանում թուլացրել էին տնտեսությանը միջամտելու, վերահսկելու քաղաքականությունը, պարզեցրել էին հարկերը եւ վարչարարական կանոնակարգերը՝ արժանանալով ինչպես ԱՄՀ-ի, այնպես էլ Համաշխարհային բանկի խրախուսանքներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել