Մի պաղեստինցի՝ սպանվել եւ չորսը վիրավորվել են Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից Գազայի հատվածն ու Եգիպտոսը միացնող թունելի վրա կատարված օդային հարձակման արդյունքում: Այս առնչությամբ Իսրայելը հայտարարել է, թե գնդակոծումները՝ երեքշաբթի գիշեր Իսրայելը հրթիռակոծության ենթարկելու պատասխանն են եղել: Իսրայելցի զինվորականները համարում են, որ հիշյալ թունելով զենք է տեղափոխվել: