Լրահոս
Օրվա լրահոսը

Կուբայում հայտնի բլոգերին արգելվել է մեկնել ԱՄՆ

Հոկտեմբեր 15,2009 00:00

Կուբայի իշխանություններն արգելել են այդ երկրում մեծ ժողովրդականություն վայելող «Generacion Y» բլոգի հեղինակ Իոան Սանչեսին (նկարում) մեկնել ԱՄՆ՝ իրեն շնորհված լրագրողական մրցանակը ստանալու համար: Սանչեսը, որն իր բլոգում հանդես է գալիս Կուբայի կոմունիստական կառավարության քննադատությամբ, ԱՄՆ պետք է մեկներ չորեքշաբթի օրը՝ Կոլումբիայի համալսարանի կողմից «Maria Moore Cabot Prize» մրցանակը ստանալու համար: Կուբայի կառավարության այդ որոշումը հիասթափեցրել է Կոլումբիայի համալսարանի ժուռնալիստիկայի բարձրագուն դպրոցի դեկան Նիկոլաս Լեմանին. «Արժեր, որ Կուբայի կառավարությունը գնահատեր միսս Սանչեսի գործունեությունը՝ որպես վկայություն այն բանի, որ կուբացի երիտասարդները պատրաստ են Կուբան տանել դեպի ավելի լավ ապագա»:

Կուբայում մարդկանց կյանքի մասին պատմող Իոան Սանչեսի բլոգը հայտնի է ոչ միայն «Ազատության կղզում», այլեւ միջազգային ասպարեզում: 2008թ.-ին «Time» պարբերականը Սանչեսի անունը ներառել էր աշխարհում ամենաազդեցիկ մարդկանց ցանկում:

Կուբայի իշխանությունները, որոնք երկրի ներքին քաղաքականությունը քննադատողներին հաճախ անվանում են ԱՄՆ-ի համար աշխատող դավաճաններ, Սանչեսին անվանել են «հակակուբայական քարոզչական մեքենային ծառայող պրոֆեսիոնալ դիսիդենտ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել