Լրահոս
Օրվա լրահոսը

Արձանագրությունները նաեւ Իսրայելում են գնահատել

Հոկտեմբեր 15,2009 00:00

Հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված եւ ստորագրված Արձանագրությունները թույլ են տալիս հուսալ, որ Հարավային Կովկասի ամենաբարդ եւ ձգձգված հակամարտություններից մեկը շուտով կլուծվի։ «News.am»-ի մատուցմամբ, նման կարծիք են հայտնել Իսրայելի ազգային անվտանգության ուսումնասիրության (INSS) ինստիտուտի փորձագետները։ Վերջիններիս կանխատեսմամբ՝ «եթե որեւէ բան չխոչընդոտի հարաբերությունների կարգավորման գործընթացին, ապա այն շատ կարեւոր հետեւանքներ կունենա։ Առաջինը՝ ակնհայտորեն կարագանա ԼՂ խնդրի վերաբերյալ բանակցությունների գործընթացը, ինչը կարտացոլվի նաեւ Հայաստանի համախոհ Ռուսաստանի կարգավիճակի վրա։ ԼՂ հակամարտության կարգավորումը կունենա կարեւոր քաղաքական եւ տնտեսական հետեւանքներ՝ կապված նավթամուղի անցկացման հետ՝ Հյուսիսային Կովկաս բնական գազ եւ նավթ մատակարարելու համար։ Հետո դա կկրկնապատկի Թուրքիայի դերը ոչ միայն ԵՄ-ի հետ հարաբերություններում, այլեւ՝ որպես տարածաշրջանային միջնորդի։ Մինչեւ վերջերս դեռ հայտնի չէր, թե ինչո՞ւ է Թուրքիան աղավնու դեր տանում Սիրիայի եւ Իսրայելի, Աֆղանստանի եւ Պակիստանի, Սիրիայի եւ Իրաքի միջեւ՝ այն ժամանակ, երբ ինքը չի որոշել իր սեփական խնդիրները հարեւանների հետ։ Իսկ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ նա աշխարհին կցուցադրի իր առաջնորդ լինելը, իր կարեւորությունը քաղաքականության մեջ եւ երկկողմանի հակամարտության լուծման միջնորդի դերակատարումը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել