ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ տեղեկացրին, որ հրդեհ է բռնկվել Աբովյան քաղաքի Հանրապետության 7 հասցեում: Ամբողջությամբ այրվել են Ա. Մուրադյանին պատկանող կենցաղային իրերի վերանորոգման կրպակը, ինչպես նաեւ հարակից խանութի եւ դեղատան պլաստմասսայե կառուցվածքները: Մի հրդեհ էլ բռնկվել էր Երեւանի Նուբարաշենի խճուղու՝ գերեզմանատանը կից տարածքում. այրվել էր Հակոբ Հակոբյանին պատկանող «Գազել» մակնիշի 3489 պետհամարանիշի ավտոմեքենան: