ՀՀ վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ հոկտեմբերի 12-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է որոշում՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննության մասին: Այն տեղի կունենա հոկտեմբերի 20-ին, ժամը 12-ին, Երեւանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի շենքում: