Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՍԿ ՏԱՎՈՒՇՈՒՄ ԱՃ ԿԱ

Հոկտեմբեր 15,2009 00:00

Օգոստոսի 25-ին «Առավոտը» տեղեկացրել է, որ այս տարվա առաջին կեսին Սյունիքի մարզում ծնվել է 848 երեխա, ինչը 12-ով քիչ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Իսկ ահա Տավուշի մարզում, ըստ մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Կարինե Դովլաթբեկյանի, ծնունդների թիվը աճել է ե՛ւ կիսամյակի, ե՛ւ տարվա առաջին երեք եռամսյակների կտրվածքով: Եթե անցած տարվա 9 ամիսներին Տավուշում ծնվել էր 1065 երեխա, ապա այս տարի՝ 1241:

Սյունեցիները մեր թղթակցի հետ զրույցում ասել էին, որ մեկից ավելի ու շատ երեխա չունենալը պայմանավորված է սոցիալական ծանր պայմաններով, ինչը, անշուշտ, ցավալի է: Իսկ ահա Տավուշի մարզպետարանի պնդմամբ, մարզի վեց բուժհաստատություններում՝ Իջեւանի, Աչաջրի, Դիլիջանի, Նոյեմբերյանի, Բերդի, Արծվաբերդի բժշկական կենտրոններում «իրականացված ծննդօգնությունը ընթացել է լիարժեք, չեն արձանագրվել դրամաշորթության դեպքեր», ինչը, անշուշտ, ուրախալի է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել