Երեկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը տպագիր մամուլից տեղեկացել է, որ հոկտեմբերի 11-ին Երեւանի կենտրոնում (կոնսերվատորիայի դիմացի այգում) գիշերը, սանիտարական էտման հիմնավորմամբ, իրականացվել է ծառահատում: Այդ հարցի կապակցությամբ Պաշտպանը հեռախոսազրույց է ունեցել Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ, որը հայտնել է, թե «Կենտրոն կանաչապատում» ընկերության կողմից որեւէ առողջ ծառ չի հատվել եւ այդ մասին տեղեկատվությունը կտրամադրվի առաջիկա մամուլի ասուլիսում: